Ուկրաինային պետք չէ տալ ոչ մի զինվոր, զենք կամ եվրո․ քաղաքագետ Ֆիլիպո
Աշխարհ
«Ֆրանսիական հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «դադարեցնել Ուկրաինայի համար զենք գնելու ամոթալի ֆարսը»։ Քաղաքական գործիչը հայտարարությունն արել է իր սոցիալական ցանցերի էջում։
«Ուկրաինական հակամարտությունն այսպիսի տեսք ունի. դուք գումար եք տալիս Ուկրաինային, որը հետո գնում է ամերիկյան զենք։ Եվ հետո նրանք փակում են ձեր հիվանդանոցը և ասում, որ այլևս գումար չկա։ Եկեք վերջ դնենք այս ամոթալի ֆարսին։ Ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր՝ Ուկրաինայի համար և պատերազմի համար, որը մերը չէ», - հայտարարել է Ֆիլիպոն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)