Թրամփը հայտարարել է, որ Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» է ստեղծվել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին, որը կկառավարի Գազայի հատվածը: Նա այս մասին գրել է Truth Social-ում։
Թրամփը շեշտել է, որ որպես «Խաղաղության խորհրդի» նախագահ՝ ինքը աջակցում է նորանշանակ պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը։
Նա հավելել է, որ Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի աջակցությամբ ՀԱՄԱՍ-ի հետ կկնքվի համապարփակ ապառազմականացման համաձայնագիր: Սա կներառի բոլոր զենքերի հանձնումը և բոլոր տրանսպորտային թունելների ապամոնտաժումը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru