Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպանն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը
Քաղաքական
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով։
Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրականացում։ Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը։
Հայաստանին ու հայ ժողովրդին իր երախտիքը հայտնելով՝ դեսպան Քվինն անդրադառնում է այս երեք բովանդակալի տարիներին և ակնկալում հետագա գործընկերություն, առաջընթաց և խաղաղություն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)