Լեհաստանում հայտարարել են օդային տարածքի խախտման մասին
Աշխարհ
Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոն հայտարարել է երկրի օդային տարածքում տասնյակ օբյեկտների հայտնաբերման մասին, որոնք ժամանել են Բելառուսի տարածքից:
Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Х սոցցանցում։
«Լեհաստանի Հանրապետության Նախագահ Կարոլ Նավրոցկին իրական ժամանակում ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Սլավոմիր Ցենցկեւիչից տեղեկատվություն է ստանում Բելառուսի տարածքից մի քանի տասնյակ օբյեկտների գիշերային ներթափանցման ընթացքի և հետևանքների մասին», - ասվում է հրապարակման մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)