Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը
Սպորտ
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 105-րդն է։
Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։
Խորվաթիայի ընտրանին նահանջել է 11-րդ հորիզոնական։ Սենեգալի հավաքականը, որը նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը, բարձրացել է 12-րդ հորիզոնական։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է