ԱՄՆ-ն դուրս է եկել ԱՀԿ-ից՝ առանց կազմակերպությանը 260 միլիոն դոլար պարտքը վճարելու
ԱՄՆ
Միացյալ Նահանգները դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) մոտ 260 միլիոն դոլար պարտքը չվճարելուց հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան մտադիր է մայիսին քննարկել այս հարցի լուծման իրավական տարբերակները։
2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՀԿ-ից երկիրը դուրս բերելու գործադիր հրամանագիր։ Պետության ղեկավարը մեղադրել է կազմակերպությանը ԱՄՆ-ից «անարդարացիորեն ծանր վճարումներ» պահանջելու մեջ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր