ԵՄ-ի վստահության մակարդակը ԱՄՆ-ի նկատմամբ կախված է Ուկրաինային տրված անվտանգության երաշխիքներից․ Politico
Աշխարհ
Եվրոպան զգալի անկում է ապրում ԱՄՆ-ի նկատմամբ վստահության մեջ՝ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին: Այս իրավիճակը կարող է շտկվել՝ Ուկրաինային տրամադրելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված անվտանգության երաշխիքներ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։
«Միացյալ Նահանգների նկատմամբ հավատի և վստահության կորուստը լուրջ է: Հետևաբար, մինչև Կոնգրեսի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չհաստատվեն, դժվար կլինի լուրջ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որևէ խոստում և պարտավորություն», - պաշտոնյայի խոսքերը մեջբերում է թերթը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր