Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հույս է հայտնել, որ Թրամփը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա և հույս է հայտնել, որ նա կշարունակի դա անել։ Reuters-ը մեջբերել է նրա այս խոսքերը։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, և հուսով եմ՝ նա կշարունակի դա անել», - ասել է Ստուբը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Ուկրաինան մշակում են մի քանի փաստաթղթեր հակամարտությունը լուծելու համար։ Ֆինլանդիայի նախագահը հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում՝ նշելով, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրոպան «միևնույն կողմում» են։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր