Եթե հանդիպումներ չլինեն, ոչինչ չի փոխվի. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումը, որը կկայանա հունվարի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Ցանկացած հանդիպում լավ է։ Եթե չհանդիպենք, ոչինչ չի տեղի ունենա», - ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ իր նախորդի՝ Ջո Բայդենի նախագահության «առաջին երեք տարիների ընթացքում» նման հանդիպումներ ընդհանրապես չեն կայացել։
«Եվ գիտեք՝ մի շատ պարզ բան կա. եթե չես հանդիպում, ոչինչ չի փոխվում։ Այդ պատճառով մենք հանդիպում ենք և կտեսնենք, թե ինչ արդյունք կտա դա։ Ես հույս ունեմ, որ կկարողանանք փրկել շատ կյանքեր։ Ահա և վերջ», - հավելել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր