Պատերազմից հետո Եվրոպային սպասվում է անխուսափելի երկխոսություն. Ժան-Նոել Բարո
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Եվրոպային անհրաժեշտ կլինի քննարկումներ սկսել Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ։ Այս մասին նա հայտարարել է BFMTV-ի եթերում։
«Ցանկացած պարագայում երբ Ուկրաինայում պատերազմի էջը շրջված լինի մեզ, ակնհայտորեն, անհրաժեշտ կլինի՝ երբ մենք ավելի ուժեղ դիրքերում լինենք, Ռուսաստանի հետ սկսել քննարկում եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցի շուրջ», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Վերջինիս խոսքով՝ նման քննարկումները պետք է անցկացվեն որոշակի փուլում, երբ դրա համար հասունանան քաղաքական և անվտանգային պայմանները։ Նա ընդգծել է, որ եվրոպական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չէ ապահովել առանց ռազմավարական երկխոսության։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru