Ռիտտերը Եվրոպային կոչ է արել «անսպասելի քայլ կատարել» Ռուսաստանի նկատմամբ
Աշխարհ
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Եվրոպան հայտնվել է փակուղու մեջ. նրա համար լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելը։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին ռազմական հետախուզության սպա Սքոթ Ռիտերը Էլի Հասելի YouTube ալիքում։
Ռիտերի խոսքով՝ Եվրոպան ներկայումս «խորապես մասնատված է»։ Փորձագետը կարծում է, որ Միացյալ Նահանգները անպայման կօգտվի դրանից։
«Անկեղծ ասած, լավագույն բանը, որ Եվրոպան կարող է անել հիմա, ՆԱՏՕ-ից դուրս գալն ու Ռուսաստանի հետ պաշտպանական դաշինք ստեղծելն է։ Բայց նրանք դա չեն անի, քանի որ արդեն մարզվել են Ռուսաստանի դեմ գործելու համար», - ասել է Ռիտերը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր