Իսպանիայում չեն հավատում, որ «Ռեալ Սոսյեդադը» կվաճառի Զախարյանին
Սպորտ
Իսպանացի լրագրող Օսկար Բադալոն արձագանքել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադից» հնարավոր հեռանալու մասին լուրերին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր գլխավոր մարզիչը հույսը չի դնում 22-ամյա ֆուտբոլիստի վրա։
«Կարծում եմ՝ Արսեն Զախարյանը կմնա «Ռեալ Սոսյեդադում» առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
«Ամեն դեպքում, ես դեռևս տեղեկություն չունեմ, որ Արսենը կհեռանա ակումբից», - Բադալյոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Նա կարծում է, որ Զախարյանը դեռևս ի վիճակի է օգնել «Ռեալ Սոսյեդադին», հատկապես հաշվի առնելով ակումբի ներկայիս կադրային խնդիրները։
Զախարյանը միացել է «Ռեալ Սոսյեդադին» 2023 թվականին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 16 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։ Նշենք, որ ռուսի պայմանագիրը Սան Սեբաստիանի ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր