Էստոնիային զրկել են սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից՝ ռուս և բելառուս մարզիկներին չընդունելու պատճառով
Աշխարհ
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) որոշել է Էստոնիային զրկել սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացնելու իրավունքից՝ երկրի իշխանությունների՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին մուտք չթույլատրելու պատճառով, գրում է Ohtuleht-ը։ Նախատեսվում էր, որ մրցաշարը կանցկացվի Տալլինում, սակայն այժմ այն կկայանա Ֆրանսիայի Անտոնի քաղաքում։
Մրցաշարը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 16-ից 21-ը։ Էստոնիայի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Այվար Պաալբերգի խոսքով՝ FIE-ն որոշումը կայացրել էր դեռ հունվարի 14-ին, սակայն էստոնական կողմին դրա մասին տեղեկացրել է միայն հունվարի 23-ին։ Նա նշել է, որ ֆեդերացիան պահանջել էր պետական երաշխիքներ՝ մասնակիցների նկատմամբ ազգային խտրականություն թույլ չտալու վերաբերյալ։
Պաալբերգի փոխանցմամբ՝ էստոնական կողմը կատարել է բոլոր պահանջները՝ բացառությամբ մեկի, որը վերաբերում էր հենց մուտքի թույլտվություններին։ Ավելի վաղ Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Իլգար Մամեդովը հայտնել էր, որ FIE-ն թույլատրել է ռուս պատանի սուսերամարտիկների մասնակցությունը միջազգային մրցումներին ազգային դրոշով և օրհներգով, մինչդեռ մեծահասակ մարզիկները կարող են հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով, նշում է Ohtuleht-ը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր