Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 65-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Հունվարի 21-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել Մասիս-Նուբարաշեն ճանապարհի հարակից այգում պահվող ողորկափող հրազենն ու 12 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
65-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր