Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա 

Խաչիկ Գալստյանը բոլորին փոխանցել է, որ չի կոտրվելու․ «Հրապարակ»

Իրավունք

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը դեկտեմբերի 30-ից անազատության մեջ է, նրա համար 2 ամսվա կալանք են սահմանել: Կալանավորվել է Վաղարշապատում նոյեմբերին անցկացված ավագանու ընտրությունների առնչությամբ, իբրեւ թե ընտրակաշառք տալու գործով: Ընդհանուր առմամբ, 23 մեղադրյալ է ներգրավվել այս գործով: Նրանց թվում է նաեւ Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը, որը Մայր Աթոռում է աշխատում, եւ որին մեկամսյա կալանք է տվել դատարանը:

Ըստ մեղադրանքի, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը, որին ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել հանցագործի դերում, իբր օժանդակել է ընտրակաշառք տալուն` իր կուսակցության օգտին քվեարկելու դիմաց: Գալստյանի պաշտպանները հայտարարել են, որ նա ոչ թե ընտրակաշառք է բաժանել, այլ իր կուսակցության Էջմիածնի շտաբի աշխատողներին գումար է տվել, որ գնան, իրենց համար ուտելիք գնեն: Սա կարելի՞ է դիտարկել որպես ընտրակաշառք: Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը պատասխանում է. «Բացարձակապես՝ ոչ: Որոշակի ծախսերի փոխհատուցում եղել է, բնականաբար, որը գրանցված է, ու դա դիտարկում են որպես ընտրակաշառք: Բայց ընտրակաշառքը նա է, որ դու տալիս ես, ասում ես՝ առ քեզ փող, գնա ընտրի ինձ, կամ՝ առ քեզ ծառայություն, եւ ինքն էլ համաձայնում է: Իսկ այստեղ աշխատողներ են եղել, հանձնաժողովի անդամներ, որոնք տեւական ժամանակ աշխատանք են կատարել, եւ նրանց տրանսպորտի ծախսերն է պետք եղել հատուցել, սննդի գումար: Դա միշտ բոլորն էլ արել են»: Նա վստահեցնում է, որ իր պաշտպանյալի դեմ ոչ մի ապացույց չկա, եւ վերջինս մեղադրանքը չի ընդունում: 

«Մեղադրանքը հիմնավորող որեւէ ուղիղ ապացույց գոյություն չունի»,- ասում է նա, գրել է «Հրապարակ» թերթը։

Ըստ նրա, Արամ Քոչարյանի մեղադրանքն էլ ավելի աբսուրդային է, սակայն նախաքննության փուլում փաստաբանը չի կարող ավելին ասել: «Ուղղակի անունը ցուցակի մեջ եղել է, էդքան բան»: Արամ Քոչարյանը Վաղարշապատի բնակիչ է, երբեւիցե կուսակցության անդամ չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել: 

Արամ Քոչարյանի շահերը պաշտպանում է փաստաբան Կարինե Մարգարյանը: Նա ասում է, որ Քոչարյանի մեղադրանքում, որը նույնն է՝ ընտրակաշառք բաժանելուն օժանդակելը, չկա ոչ մի որոշակիություն: «Եթե Խաչիկ Գալստյանի մասով որոշակի, չնայած չհիմնավորված նախադրյալներ կան էն առումով, որ նա սննդի փող է բաժանել շտաբի աշխատողներին, Արամի մասով սա էլ չկա, մեղադրանքն ամբողջությամբ շինծու է, միայն ելնելով այն հանգամանքից, որ նա նախընտրական ցուցակում զբաղեցրել է ինչ-որ հորիզոնական: Չկա որեւէ հիմք, որեւէ նախադրյալ»: Հավանաբար գիտակցելով սա՝ դատարանն Արամ Քոչարյանին ոչ թե երկու, ինչպես Խաչիկ Գալստյանի դեպքում է, այլ մեկ ամսով է կալանավորել: «Դատարանը, հավանաբար, հասկացել է, որ Արամի առումով հիմքեր չկան, հիմնավոր կասկածը բացակայում է: Արամի կալանավորումը զուտ քաղաքական բնույթ է կրում»,- նշում է փաստաբանը: 

Արամ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 30-ին, դրանից 5 օր առաջ պետք է նախաքննության մարմինը միջնորդություն մուտք անի դատարան: Ի դեպ, դատարանի փնթի աշխատանքի պատճառով Արամ Քոչարյանի փաստաբանը չի կարողացել բողոքարկել կալանքի մասին որոշումը` այն պատճառով, որ վերջինս կողմին չի տրամադրվել: «Դեռ դատարանի որոշումը մինչեւ հիմա չենք ստացել, միջոցներ ձեռարկվել են, որ այն ստանանք, ընդամենը երեկ չէ առաջին օրը դատարանից հայտնեցին, որ վերջապես ուղարկել են մեզ դատական ակտը: Ստանալուն պես բողոքարկելու ենք»,- ասում է Կարինե Մարգարյանը: 

Խաչիկ Գալստյանի փաստաբանները հունվարի 14-ին կալանքի որոշումը բողոքարկել են, բայց այս դեպքում էլ բողոքը վերաքննիչ չի հասել: Հակակոռուպցիոն դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկեր Վերաքննիչ դատարան, որն էլ 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացներ, սակայն մինչ օրս փաստաբանները սպասում են:  
Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 12.00-ին «Հայրենիք» կուսակցության երիտթեւը, քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ԵՄ գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները Գալստյանի եւ Քոչարյանի ապօրինի, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված կալանքի վերաբերյալ նամակ են փոխանցելու ԵՄ դեսպանին։ «Հայրենիք» կուսակցության անդամներից Լիլիթ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Խաչիկ Գալստյանի տրամադրության, տրամադրվածության եւ ամեն ինչի մասին մշտապես տեղեկանում են նրա պաշտպաններից։ 

«Տրամադրությունը մարտական է, վերջին անգամ բոլորիս փոխանցել է, որ ուժեղ է, չի կոտրվելու, եւ իր համար պատիվ է հայրենիքի համար էս ամենով անցնելը։ Շատ-շատ մարդիկ են հարցնում նրանից՝ ե՛ւ ուսանողներ, ե՛ւ, առհասարակ, քաղաքացիներ։ Մեզ՝ բոլորիս համար Խաչիկ Գալստյանի կալանքն աբսուրդ է։ Աչքովս տեսնեմ, չեմ հավատա, որ նա որեւէ հակաօրինական բան անի»,- ասում է Լիլիթը։

ՀԳ․ Խաչիկ Գալստյանը վերջին մեկ տարին ամենշաբաթյա պարբերականությամբ մասնակցել է «Հրապարակային շաբաթ» հաղորդաշարին, հանդես է եկել սուր, քննադատական վերլուծություններով, գուցե դա եւս դեր է խաղացել նրան կալանավորելու հարցում, եւ սա հերթական փորձն է՝ մի քննադատող բերան էլ փակելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Ամենադիտված