45-ամյա տղամարդը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել և խաթարել Գլխավոր դատախազության բնականոն աշխատանքը
Իրավունք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը հունվարի 18-ին, ժամը 01։55-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մուտքի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել և շարունակաբար խաթարել դատախազության բնականոն աշխատանքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյ Վլադիմիր Շ․-ն, ով նույն օրը ժամը 13։05-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադիմիր Շ․-ի հետ միասին ներկայացվել են Քննչական կոմիտեին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր