ԱՄՆ-ն Իտալիային խնդրել է միանալ Գազայի կայունացման ուժերին
ԱՄՆ-ը Իտալիային խնդրել է միանալ Գազայի միջազգային կայունացման ուժերին՝ որպես համահիմնադիր, հաղորդում է Բլումբերգ գործակալությունը՝ հղում անելով իրանազեկ աղբյուրներին։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ավելի վաղ հայտնել էր, որ չի ստորագրի Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու փաստաթուղթը՝ դրա՝ երկրի սահմանադրությանը հակասության պատճառով։
«ԱՄՆ-ը դիմել է Իտալիային՝ միանալու Գազայի հատվածի միջազգային կայունացման ուժերին որպես համահիմնադիրներից մեկը։ Այս շաբաթ դիվանագետները առաջարկը ուղարկել են վարչապետ Ջորջիա Մելոնի գրասենյակին և Իտալիայի ԱԳՆ-ին»,- նշվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր