ԵՄ ևս մեկ երկիր դեմ է արտահայտվել Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը
Աշխարհ
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը դեմ է արտահայտվել Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը։ Նա այս հայտարարությունն արել է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան ԵՄ անդամակցության նույն հեռանկարներն ունի, ինչ Արևմտյան Բալկանների երկրները։
«Ես «արագացված ճանապարհի» կողմնակից չեմ. անդամակցության չափանիշները պետք է բավարարվեն», - ասել է նա։
Շտոքերը նաև նշել է, որ պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը