Պապական առանձնատունը կիսելու հարցը. ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը
Իրավունք
Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։
Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են։
Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր