ԱՄՆ Մեն նահանգի օդանավակայանում թռիչքի ժամանակ մասնավոր ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում թռիչքի ժամանակ մասնավոր ինքնաթիռ է կործանվել հաղորդում է CNN-ը։
Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Մեն նահանգի Բանգոր օդանավակայանում։ Bombardier Challenger 650 բիզնես ինքնաթիռը կործանվել է թռիչքի ժամանակ՝ անբարենպաստ եղանակային պայմաններում։ Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։
Բանգորի օդանավակայանն այժմ փակ է։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը