Ռուս դեսպանը չի բացառել Նիկոլաս Մադուրոյի վերադարձը Վենեսուելա
Քաղաքական
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապագայում կարող է վերադառնալ երկիր։ Այդ հնարավորությունը չի բացառել Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիկ-Բաղդասարովը՝ РИА Новости-ին տված մեկնաբանության ընթացքում։
«Ինձ թվում է՝ դա հնարավոր է։ Երբևէ ինչ-որ բան տեղի կունենա։ Անկասկած», — նշել է դիվանագետը՝ ընդգծելով, որ քաղաքական գործընթացները դինամիկ են, իսկ ստեղծվող իրավիճակները՝ փոփոխական։ Նրա խոսքով՝ Մադուրոյի մեղավորությունը նրան վերագրվող որևէ հանցագործության մեջ ակնհայտ չէ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պնդում է Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ազատ արձակումը՝ նշելով, որ նրանք ձերբակալվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է