Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայիլ Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ, բայց չի կարողանում քայլել․ Daily Mail
Սպորտ
Միխայիլ Շումախերը, ով ավելի քան 12 տարի առաջ Ֆրանսիայի Ալպերում սահելիս գլխի վնասվածք էր ստացել, այլևս անկողնային հիվանդ չէ, հայտնում է Daily Mail-ը։ Սակայն, այնուամենայնիվ, Շումախերը չի կարող քայլել։
Նրա փոխադրումներն իրականացնում են բուժքույրերն ու բժիշկները՝ հատուկ հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված սայլակով՝ առանձնատանը։
Նրա ծանր վիճակում գտնվելու ընթացքից ոչ մի լուսանկար չի հրապարակվել, չնայած նախկին աշխատակիցների (ներառյալ մրցարշավորդի թիկնապահը), որոնք հետագայում դատապարտվեցին, նրա լուսանկարները հրապարակեու փորձի համար։
2021 թվականին թողարկված վավերագրական ֆիլմում Շումախերի կինն ու որդին նշել են, որ նա անկարող է ինքնուրույն շարժվել և լիարժեք շփվել մարդկանց հետ։
Գերմանացին դարձել է սպորտի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ նվաճելով Ֆորմուլա 1-ի յոթ չեմպիոնական տիտղոս Բենետոն և Ֆերարրի թիմերի հետ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է