Նախորդ շաբաթ տուժել է 96, զոհվել՝ 6 մարդ
Արտակարգ Պատահար
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը.
«Հունվարի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 185, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 18, 256 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 233 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 358 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 262 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 96, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ»։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է