ԵԽԽՎ–ն կոչ է արել ազատ արձակվել Բաքվում պահվող բոլոր հայերին
ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում եկեղեցու «որոշ հոգևորականների՝ իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»,– գրել է Ռուբինյանը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը