Լևոն Բաղդասարյանն ընտրությունների ժամանակ կլինի ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը․ Վարդան Ղուկասյան
Քաղաքական
ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածվել, որում ասված է․
«Մեկ անգամ ևս հայտարարում եմ բոլոր նրանց համար,ովքեր մեկ անգամից չեն հասկանում։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցության, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ Դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։
Նախընտրական բոլոր հարցերով, մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։
Ինչ վերաբերվում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա պարոն Բաղդասարյանի տիրույթում է, և ես իրեն անվերապահորեն վստահում եմ։
ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում եմ օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար,քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել հանագումարին դաշինքով գնալու,նախընտրական ցուցակի և այլ լրացուցիչ հարցեր»։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը