Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է առաջիկա նախագահական ընտրությունների մասին

Հայաստան

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում գործող ՄԹ դեսպանները Լոնդոնի իրենց գործընկերների համար գրում են 2012-ի տարեկան հաշվետվությունները.

Տարվա այս պահը լավագույն ժամանակահատվածն է անդրադառնալու համար 2012-ի նվաճումներին, որոնցով հպարտանում ենք, ինչպես նաև՝ գալիք տարվա մարտահրավերներին և հնարավորություններին:

Երևանում Բրիտանական դեսպանատան համար 2012-ը առանձնացավ մի շարք նշանակալի պահերով.

Սունդուկյան թատրոնի կողմից ներկայացվեց Շեքսպիրի «Ջոն արքա» աշխատության ժամանակակից փայլուն բեմադրություն, որն իրականացվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում:
Հայաստան այցելեց Լորդ Ռոբին Բայրոնը՝ հռչակավոր Լորդ Բայրոնի հետնորդը: Նա Հայաստան էր այցելել մասնակցելու Երևանի՝ որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տոնակատարությանը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տպավորիչ Խանջյան սրահում նշվեց թագուհու ծննդյան տարեդարձը: Մեզ այդ օրը միացավ Սովետական բանակի նախկին նավաստիներից մեկը, ով 60 տարի առաջ իր ծառայության ժամանակ ականտես էր եղել թագուհու թագադրման արարողությանը:

Սիրահարների այգում մեր բարեկամների, ընկերների հետ միասին դիտեցինք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Սեպտեմբերին Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի նախարար Դեվիդ Լիդինգթոնին: Նա իր այցով նոր ընթացք տվեց Հայաստան-Մեծ Բրիտանիա տնտեսական համագործակցային կապերին և կարևորեց Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացը:

Մի քանի տարիների ընդմիջումից հետո այս տարի նոյեմբերին վերջապես կազմակերպեցինք բրիտանական առաջին առևտրային առաքելությունը Հայաստան: Առաքելության կազմում ներկայացված էին բրիտանական տարբեր ընկերություններ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից:

Բայց այս, հրաշալի տարին ավարտվեց ողբերգությամբ. դեկտեմբերին մեր սիրելի ընկերը՝ Լոնդոնում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը, անսպասելիորեն հեռացավ կյանքից: Սա մեծ հարված էր ու մենք նրան շատ կկարոտենք:

2013 թվականի մեր նպատակն է շարունակել Կարինեի հետ սկսած գործը՝ հնարավորինս մեծացնել երկու երկրների համագործակցությունն ու խթանել ընդհանուր հետաքրքրություններն ու նախաձեռնությունները:

Օլիմպիական խաղերից հետո նոր ենք շունչ քաշել և այս տարի սկսում ենք մեծ ութնյակի նախագահությունը՝ առաջ տանելով մեր վարչապետի կողմից ընտրված երեք հիմնահարցեր՝ առևտուր, հարկեր և թափանցիկություն: Կարծում եմ՝ այս երեք խնդիրները շատ տեղին են Հայաստանի հետ մեր աշխատանքի, ինչպես նաև 2013-ին շարունակվող ամուր առևտրային կապերի հաստատման համար:
Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա բլոգներից մեկում:

Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի` լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում ենք, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:

Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:

Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսի հետ, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին՝ նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և խոսելով բոլոր կուսակցությունների անդամների հետ՝  մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:

Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա:

Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:

Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ՝ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է դառնում դա: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինել և մարդկանց մոտ վստահություն առաջացնել: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել՝ հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:

Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:

Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներև լինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ:

Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին և հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլև գաղափարախոսությունների միջև:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված