Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) 

Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգեւոր ինքնավարությանը

Հրապարակումներ
Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգեւոր ինքնավարությանը
 
Ներածություն
 
Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում են պետության կողմից եկեղեցու ներքին ինքնավարության նկատմամբ համակարգային ճնշման մասին, մի երեւույթ՝ որը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ միջազգային ժողովրդավարական չափանիշների տեսանկյունից: Եպիսկոպոսների եւ քահանաների ձերբակալությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի հրապարակային պահանջները, «եկեղեցու բարեփոխման» կամ «մաքրման» գաղափարների պետական հռետորաբանության մեջ շրջանառությունը, ինչպես նաեւ եկեղեցու կանոնական եւ ծիսական կյանքի մեջ ուղղակի կամ անուղղակի միջամտությունները կուլմինացան 2026 թվականի հունվարի 29-ին հարուցված քրեական վարույթով: Այս իրավիճակը պահանջում է սթափ, իրավական եւ ապաքաղաքական գնահատական:
 
Եկեղեցին՝ որպես ինքնավար աստվածամարդկային հաստատություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելական եկեղեցի է, հիմնադրված Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Նրա ներքին կարգը ձեւավորվել է դարերի ընթացքում՝ հիմնվելով առաքելական հաջորդականության, տիեզերական եկեղեցու կանոնների եւ հայ ազգային ժողովների որոշումների վրա:
Ուղղափառ եկեղեցաբանության համաձայն, եկեղեցին պարզապես հասարակական կազմակերպություն չէ: Այն աստվածամարդկային իրականություն է, որի ներքին կառավարման համակարգը չի կարող ենթարկվել աշխարհիկ իշխանության վերահսկողությանը: Եկեղեցու գործող կանոնադրության 61-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ թեմակալ առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Նույն տրամաբանությամբ միայն Վեհափառ Հայրապետն ունի իրավասություն անհրաժեշտության դեպքում նրան պաշտոնից հետ կանչելու: Սա վարչական լիազորություն չէ, այլ խորապես աստվածաբանական բնույթի իշխանություն: Երբ աշխարհիկ դատարանը կամ պետական մարմինը փորձում է վերանայել կամ չեղարկել այդ որոշումները, տեղի է ունենում ուղիղ միջամտություն եկեղեցու սրբազան կառուցվածքին: Ավելին, եկեղեցական ներքին կարգապահական հարցերի փոխանցումը աշխարհիկ դատարանի քննությանը հակասում է ուղղափառ կանոնական ավանդությանը եւ դիտվում է որպես հնազանդության ուխտի խախտում:
 
Այս իմաստով 2026 թվականի հունվարի 27-ին Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից ընդունված կարգալուծության որոշումը լիովին համապատասխանում է եկեղեցական իրավունքի նորմերին:
Պետություն եւ եկեղեցի. համագործակցություն, ոչ ենթակայություն
Հայաստանի Հանրապետության պետական-եկեղեցական հարաբերությունները կառուցված են համագործակցության, բայց ոչ ենթակայության սկզբունքի վրա: «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը հստակորեն ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետական իշխանության սահմաններում: Սա նշանակում է, որ պետությունը չունի իրավասություն միջամտելու եկեղեցու ներքին կառավարման, կարգապահական կամ հիերարխիկ հարցերին: Երբ պետական մարմինները կիրառում են դատական կամ քրեական գործիքակազմ՝ եկեղեցական որոշումների գործադրումը խոչընդոտելու կամ դրանց չկատարումը քրեականացնելու նպատակով, նրանք դուրս են գալիս օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակից:
 
Հայրապետական տնօրինությունները քաղաքացիական կամ վարչական դատավարության առարկա չեն: Դրանց հակառակ մեկնաբանությունը փաստացի վերացնում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը եւ հակասում է կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելու սահմանադրական պահանջին:
Սահմանադրական պաշտպանություն եւ վտանգավոր նախադեպ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը եւ հստակ սահմանում է եկեղեցու եւ պետության անջատվածությունը: Այս սկզբունքները վերահաստատվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով, որը բացառում է պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին: Եկեղեցական կարգապահական որոշումների նկատմամբ դատական վերահսկողության փորձերը խախտում են ոչ միայն կրոնական ազատությունը, այլեւ միավորվելու ազատությունը: Դրանք ստեղծում են վտանգավոր նախադեպ, ըստ որի պետությունը կարող է փաստացի վերահսկել եկեղեցու ներքին հարաբերությունները՝ հակասելով սահմանադրական չեզոքության սկզբունքին:
Այս միջամտությունները հատկապես անընդունելի են այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով:
 
Միջազգային իրավունքի տեսանկյունից
 
Միջազգային իրավունքը միանշանակ պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում են ոչ միայն հավատքի ազատությունը, այլեւ կրոնական կազմակերպությունների ներքին ինքնակազմակերպման իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս հաստատել է, որ աշխարհիկ դատարանները իրավասու չեն քննելու հոգեւորականների կարգապահական հարցերը: Այդպիսի գործերը, որպես կանոն, ճանաչվել են անընդունելի՝ հենց եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելու նպատակով: Այս համատեքստում միջազգային իրավաբանական վերլուծությունները հետզհետե արձանագրում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համակարգային վտանգ են ներկայացնում եւ հակասում են ինչպես երկրի Սահմանադրությանը, այնպես էլ եվրոպական ժողովրդավարական չափանիշներին:
 
Եզրակացություն
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները փաստում են. թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը բացառապես կանոնական իրավունքի ոլորտում են եւ չեն կարող լինել պետական կամ դատական վերահսկողության առարկա:
Եկեղեցական կարգապահական իշխանության իրացման համար քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Սահմանադրությունը եւ միջազգային պարտավորությունները: Միջազգային դատական պրակտիկան միանշանակորեն պաշտպանում է եկեղեցու ինքնավարությունը:
Այս իրողությունների լույսի ներքո վերջին ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի դեմ ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխության եւ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության դատական վիճարկումը, ինչպես նաեւ քրեական վարույթի հարուցումը, առաջացնում են հիմնավոր կասկած, որ գործընթացը միտված է նաեւ փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսական ժողովի խափանմանը:
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է իր հոգեւոր առաքելությունը հայ ժողովրդի ծառայության մեջ՝ վստահ լինելով, որ իրավունքը, Սահմանադրությունը եւ միջազգային նորմերը չեն կարող երկարաժամկետ անտեսվել:
 
ՏԻՐԱՏՈՒՐ քհն. ՍԱՐԴԱՐՅԱՆ
Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Ամենադիտված