Հակակոռուպցիոն կոմիտեի նոր աղմկահարույց ձերբակալումը․ փաստաբանը Էդգար Հակոբյանն է
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմով հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքների դեպքերով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ։
Հետապնդման շրջանակում ընդգրկված են եղել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան։ ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են։
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ ձերբակալված անձինք անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման գործով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)