Կրեմլում արձագանքել են Ռուսաստանին «արագ հաղթելու» մասին Լեհաստանի հայտարարությանը
Քաղաքական
ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը արձագանքել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին։ Այս մասին նա խոսել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։
Պատրուշևի խոսքով՝ Սիկորսկին անտեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունները, որ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում և Եվրոպայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատճառներ չունի։
Ավելի վաղ Սիկորսկին ՆԱՏՕ-ին կոչ էր արել «ագրեսիվ զորավարժություններ» անցկացնել Կալինինգրադի մարզի մերձակայքում։ Նա նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի՝ Լեհաստանի վրա հնարավոր հարձակման դեպքում Վարշավան «շատ արագ կհաղթեր»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը