Ընթացող մեքենայից կնոջը դուրս է շպրտել․ 4-ամյա դստեր աչքի առաջ բռնություն գործադրած ամուսինը կալանավորվել է
Իրավունք
Քննչական կոմիտեն հայտնել է, որ տղամարդը 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի ապրիլը պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը։
Քննությամբ պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 24-ին հերթական վիճաբանության ժամանակ տղամարդը կնոջը ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել, ինչի հետևանքով վերջինս ծանր վնասվածք է ստացել։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ դեպքերը տեղի են ունեցել նրանց 4-ամյա դստեր ներկայությամբ, ինչի հետևանքով երեխային ևս հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով։ Նրան վերագրվում է մի քանի դրվագ։
Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
ՔԿ-ն հիշեցնում է, որ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)