Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումը
Հասարակություն
Աշնանը և ցուրտ եղանակի սկսվելուն զուգահեռ յուղոտ սննդի նկատմամբ ցանկության ուժեղացումը բնական երևույթ է և կապված է ձմռանը օրգանիզմի նախապատրաստվելու հետ։ Այս մասին հայտարարել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «ՌԻԱՄՕ»-ին։
Մասնագետի խոսքով՝ եղանակի փոփոխության հետ փոխվում են նաև օրգանիզմի ցիրկադային ռիթմերը։ Օրգանիզմը ձգտում է ավելի շատ էներգիա կուտակել՝ որպես դեռևս հնագույն ժամանակներից պահպանված կենսաբանական մեխանիզմ։
Սոլոմատինան նշել է, որ սննդային վարքի վրա կարող են ազդել նաև աշնանը տարածվող վարակները և տրամադրության սեզոնային անկումը։ Ամառվա ու արձակուրդների ավարտից հետո մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը և հաճախ փորձում են իրենց տրամադրությունը բարձրացնել համեղ ու ավելի կալորիական սննդով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)