Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Հայաստան

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հունվարի 18-ի թիվ 718 համարում տեղ գտած հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պալիատիվ խնամքի ծառայությունների ներդրմանն ուղղված միջոցառումներ իրականացնում է 2011թ. ապրիլից։ Աշխատանքներն իրականացվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում' «Բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպության հետ համատեղ: Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը ներդրումներ է իրականացնում պալիատիվ խնամքի համակարգի ստեղծման նպատակով:

Ծրագրի շրջանակում 2011թ. ընթացքում միջազգային փորձագետների հետ կատարվել է իրավիճակակային վերլուծություն. ուսումնասիրվել են պալիատիվ խնամքի առկա ծառայությունները և խնդրի ծանրությունը, մշակվել են oպիոիդների նշանակման, բաշխման և տրամադրման քաղաքականությունը և պալիատիվ օգնության շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ դեղերի նշանակման կլինիկական ուղեցույցը:

2012թ. «Բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ թարգմանվել և տեղայնացվել են բժիշկների և բուժքույրերի համար նախատեսված պալիատիվ խնամքի «Էպեք-Օ» և «Էլնեք» կրթական ծրագրերը: Այդ ծրագրերով վերապատրաստվել են բժշկական և բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող, ինչպես նաև մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ուղեցույցներ:

2012թ. թվականի հուլիսի մեկից չորս բժշկական հաստատությունում' ՀՀ ԱՆ պրոֆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական կլինիկայում, Վանաձորի Լևոն Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում և Արարատի բժշկական կենտրոնում, մեկնարկել են փորձարարական ծրագրեր: Պիլոտային տեղամասերն ընտրվել են հաշվի առնելով պալիատիվ խնամքի վերապատրաստում անցած բուժանձնակազմի առկայությունը (այդ հաստատություններից մեկական բժիշկ և բուժքույր վերապատրաստվել են Ռումինիայի «Կազա Սպերանտի» հոսպիս կենտրոնում) և բժշկական սարքավորումներով հագեցվածությունը:

Պիլոտային ծրագրերի շրջանակներում փորձարկվում են պալիատիվ խնամքի տարբեր մոդելներ' ներառյալ հիվանդանոցային, տնային պայմաններում, ցերեկային և ամբուլատոր խնամք: 2012 թվականին ծրագրերում ընդգրկվել է 132 հիվանդ: Իրականացվել է 3962 տնային այցելություն, սպասարկվել' 1322 ամբուլատոր այց, 4697 շտապ և անհետաձգելի բուժօգնության կանչ: Պիլոտային տեղամասերում ընգրկված հիվանդների համար ձեռք է բերվել և տրամադրվել անհրաժեշտ քանակությամբ մեթադոն թմրադեղ: Մեթադոնի տրամադրումը դրա կարիքն ունեցող հիվանդներին կանոնակարգվել է ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2012թ. 3087-Ա հրամանով: Ծրագրի արդյունքների նախնական գնահատումը ցույց է տվել հիվանդների կյանքի որակի բարելավում ցավի, դեպրեսիայի և անհանգստության, շարժունակության ցուցիչներով: Նվազել են հոսպիտալացման դեպքերը:

Հարկ է նշել նաև, որ հիմք ընդունելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 12.09.2012թ. հանձնարարականը, 2012թ. դեկտեմբերից Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է նաև պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման 10 մահճակալանոց բաժանմունք, որին ՈՒԱԿ կողմից հատկացվել է վերանորոգված տարածք, իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող Հակացավային և պալիատիվ բուժման ասոցիացիան հատկացրել է անհրաժեշտ սարքավորումներ:

Ի դեպ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2011թ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է պալիատիվ օգնության ծառայություն: Անց են կացվել բժիշկ-ուռուցքաբանների և ընտանեկան բժիշկների վերապատրաստումներ: Եվս 46 բժիշկ մասնակցել է միջազգային փորձագետների կողմից կազմակերպված վերապատրաստման հատուկ դասընթացների:

Հոդվածում նշվում են Հայաստանում քաղցկեղից մահացության տվյալներ, որոնք ճշգրիտ չեն և չափազանցված են: Այսպես, ըստ վիճակագրական տվյալների' 2010թ. Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացել է 5449 հիվանդ, իսկ 2011թ.' 5312, մինչդեռ հոդվածում նշվում է այդ հիվանդությունից տարեկան 6000-8000 մահացություն: Հետմահու արձանագրված քաղցկեղի դեպքերը 2010թ. կազմել են 465, իսկ 2011թ.' 511 և ոչ թե է 1500-2000, ինչպես նշված է հոդվածում: Ինչ վերաբերում է չարորակ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշին (նոր հայտնաբերված դեպքերի թվին), ապա 2010թ. արձանագրվել է քաղցկեղի 7125, իսկ 2011թ.' 7406 դեպք, 100 հազար բնակչի հաշվով կազմելով համապատասխանաբար 233,6 և 239,0, ինչը գրեթե երկու անգամ նվազ է տնտեսապես զարգացած երկրների հիվանդացության ցուցանիշից:

Թմրադեղերը չեն նշանակվում տեղամասային բժիշկների կողմից, ինչպես նշված է հոդվածում, այլ տրվում են պոլիկլինիկաներում ստեղծված հանձանժողովների որոշումների հիման վրա' ըստ ներկայումս գործող ընթացակարգի: Հիվանդին նշանակվող թմրամիջոցի օրական չափաբաժինը ևս որոշում են այդ հանձնաժողովները, որոնք ղեկավարում են պոլիկլինիկայի գլխավոր բժիշկները կամ նրանց բուժական գծով տեղակալները:

2013 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել օրենսդրական դաշտի համապարփակ վերանայում' բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ դեղերի նշանակման, օգտագործման կարգի և պայմանների բարելավման նպատակով' ելնելով Թմրամիջոցների հսկողության միջազգային խորհրդի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հսկվող դեղերի առկայության և մատչելիության ուղեցույցներից»: Քանի որ մինչ այժմ Հայաստանում գրանցված է միայն ներարկման մորֆինը, ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է նաև հաբերով մորֆինի գրանցման գործընթացը:

2013թ. կշարունակվեն պալիատիվ խնամքի պիլոտային ծրագրերը, որոնց արդյունքների գնահատման հիման վրա հնարավոր կլինի որոշում կայացնել ծրագիրն ընդլայնելու և այլ մարզերում կամ առողջապահական համակարգի այլ հաստատություններում այն կիրարկելու վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. դեկտեմբերի 27-ի հրամանով Հայաստանի Հանրապետությունում գործող պիլոտային 4 խմբերի ղեկավարներին թույլ է տրվել անցկացնել հիվանդների փորձաքննություն և նշանակել թմրամիջոցներ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Աբթ Ասոշիեյթսի» կողմից իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ( HS-STAR) ծրագրի կասեցմանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի տեղեկացվել։ Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից ստացված բանավոր տեղեկատվության' որոշում է կայացվել կասեցնել պայմանագիրը ծրագիրն իրականացնող կազմակերպության հետ, որը կապված չէ ծրագրի բովանդակության կամ իրականացման ընթացքի հետ: Միաժամանակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը քննարկելու է այն հիմնական ուղղությունները, որտեղ առաջիկա 3 տարվա ընթացքում կուղղի ներդրումները' պահպանելով նախապես հատկացված ծավալները: Դրանից հետո միայն լրացուցիչ կքննարկվի տարածաշրջանային մակարդակով իրականացվելիք առողջապահական ծրագրերի անհրաժեշտության հարցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված