Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթները
Քաղաքական
Վրաստանի ճանապարհների վարչությունը չեղյալ է հայտարարել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո մայրուղիների կառուցման մրցույթները։
Փաստաթղթերում մրցույթների չեղարկման հիմնական պատճառը նշվում է գնումների գործընթացում մրցակցության ցածր մակարդակը։
Տեղեկատվության համաձայն՝ Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո ճանապարհային հատվածները միջազգային տրանսպորտային երթուղիների՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների մաս են կազմում, որոնք Վրաստանը կապում են Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Շինարարությունը նախատեսված էր սկսել 2025 թվականին և ավարտել փուլերով՝ 30 ամսվա ընթացքում։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Վրաստանի կառավարության համատեղ ջանքերով: EIB-ն այդ նպատակով հատկացրել է 250 մլն եվրո վարկ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում