ԱՄՆ-ն Իրանի դպրոցին հարվածել է արհեստական ինտելեկտի սխալի պատճառով․ ԶԼՄ
ԱՄՆ
Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա ավիահարվածը, հնարավոր է, տեղի է ունեցել այն պատճառով, որ հաստատությունը սխալմամբ դասակարգվել է որպես ռազմական թիրախ՝ հետախուզական անուշադրության կամ արհեստական բանականության (ԱԲ) ալգորիթմների խափանման պատճառով, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը ենթադրել է, որ Մինաբի դպրոցը, հավանաբար, ներառվել է թիրախների ցանկում՝ շփոթության պատճառով։ Սակայն, հրատարակությունը նշում է, որ անհասկանալի է մնում, թե ինչ դեր են խաղացել ԱԲ-ի վրա հիմնված համակարգերը, որոնք նախատեսված են մեծ քանակությամբ հետախուզական տվյալներ մշակելու և պոտենցիալ թիրախներ բացահայտելու համար։
Լրագրողները նշում են, որ ամերիկյան և իսրայելական զինվորականները օգտագործում են արհեստական բանականությունը մարտադաշտի գործընթացները օպտիմալացնելու համար։ The Washington Post-ի տվյալներով՝ «Էպիկական կատաղություն» գործողության արագության և մասշտաբի պատճառով ԱԲ համակարգի կողմից ընտրված թիրախները մանրակրկիտ չեն ստուգվել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում