Ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում, հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր–Պետրոսյան
ՀԱԿ–ի 5–րդ համագումարի ժամանակ ընթերցվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ողջույնի խոսքը, որում ասվում է.
«Սրտանց ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին` մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով: Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ և համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով: Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը: Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում, մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,– ասված է ուղերձում:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)