Օդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու սարք
Քաղաքական
Ռուսաստանի օդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդային պաշտպանության ուժերը ժամանակին հայտնաբերել և խոցել են երկու անօդաչու սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրում այժմ աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ արձակել է գրեթե 90 անօդաչու սարք։ Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը 11 ժամվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 87 անօդաչու թռչող սարք երկրի տարբեր շրջաններում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին