Հրթիռային հարվածի պատճառով ընդհատվել է Իրաքի ֆուտբոլի առաջնության հանդիպումը
Սպորտ
Իրաքի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Էրբիլ» և «Ալ-Մինաա» թիմերի հանդիպումը ընդհատվել է հրթիռային հարվածի պատճառով։ Այս մասին հայտնել է Antara Megapolitan գործակալությունը X սոցիալական ցանցում։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 14-ի գիշերը Իրաքի Էրբիլ քաղաքում, սակայն խաղը չի ավարտվել։ Հրթիռային հարվածի պատճառով թիմերը հանդիպման վերջնամասում լքել են խաղադաշտը։ Մինչև խաղի դադարեցումը տանտեր «Էրբիլ» թիմը առաջ էր անցել 3:2 հաշվով։ Մրցավարները որոշել են չվերսկսել խաղը և այդ արդյունքը գրանցել որպես վերջնական։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրաքի տարածքում մի քանի հարվածներ են գրանցվել։ Նշվում է, որ Իրանը հարվածներ է հասցրել նաև Էրբիլ քաղաքին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտներ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)