Թրամփը խոսել է իր նախարարների «կոշիկները փոխելու» սովորության մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս իր նախարարների կոշիկները փոխելը։ Նրա խոսքերը փոխանցում է CNN հեռուստաընկերությունը։
Թրամփի խոսքով՝ նա մի քանի նախարարների համար փոխել է կոշիկները, որպեսզի իր թիմի անդամները սպորտային կոշիկներով չներկայանան պաշտոնական միջավայրում։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ինքն էլ է կրել անհարմար կոշիկներ, և այժմ հաճույքով է ընտրում ավելի հարմար տարբերակներ իր շրջապատի համար։
Նախագահը նաև ընդգծել է, որ անձամբ է կոշիկներ գնում այն աշխատակիցների համար, ովքեր բողոքում են անհարմարությունից։ CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան աշխատակիցները նույնիսկ կատակներ են անում այս թեմայով՝ նշելով, որ որոշ պաշտոնյաներ վախենում են չհագնել Թրամփի նվիրած կոշիկները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դեռ չի կարող նշել Իրանի հետ հակամարտության ավարտի ժամկետը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)