Իրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալ Ով է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ) Սաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել Զոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Փաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել ChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 

8 տարում Փաշինյանը 4 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է փոխել, գործառույթները կրճատել, 4.5 ամիս թողել առանց ԳՇ պետի (տեսանյութ)

Քաղաքական

8 տարում Փաշինյանը 4 ՀՀ ԶՈՒ Գենշտաբի պետ է փոխել, լիազորությունները կրճատել, 4.5 ամիս էլ երկիրը թողել առանց ԳՇ պետի

Նիկոլ Փաշինյանի «ոչ բռնի և թավշյա» կառավարությունը պատմության մեջ կմնա իր ողջ գործունեության ընթացքում նախկին և ներկա ՀՀ գլխավոր շտաբի պետերի դեմ ծավալած քրեական հետապնդումների ու պաշտոնանկությունների բազմաթիվ դրվագներով։ Այն իր 8 տարիների ընթացքում 4 անգամ գլխավոր շտաբի պետ է փոխել, որոնցից երկու դեպքում պաշտոնը ստանձնել է նույն անձը, որին, սակայն, նույն Փաշինյանի կլանը դեռ վաղուց ցանկանում էր դատել ու դատապարտել։

Ամեն ինչ սկսվեց դեռ 2018-ին։ Նախկինում շուրջ 8 տարի շարունակ ՀՀ ԳՇ պետ եղած, իսկ այդ ժամանակ արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հանդիսացող Յուրի Խաչատուրովի նկատմամբ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց։

Սկսվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը, իսկ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Հայաստանը առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց՝ օտար ազգերին զիջելով ոչ միայն այդ բարձր պաշտոնը Հայաստանի ներկայացուցչի ձեռքերում պահելու հնարավորությունը, այլև մեր երկրի տեղն ու դիրքն այդ կառույցում։

Գեներալ Մովսես Հակոբյանը, ով ԳՇ պետի պաշտոնը ստանձնել էր 2016-ին, պաշտոնավարեց ընդամենը 2 տարի և լքեց այն արտահերթ՝ 2018-ի մայիսի 24-ին՝ Գլխավոր շտաբի փոխանցիկ դրոշը հանձնելով «թավշյա» թիմի կողմից հավանություն ստացած գեներալ Արտակ Դավթյանին, որի անունը, սակայն, նույն իշխանությունների կողմից շոշափվում էր 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավորների կոնտեքստում։ 2020-ի հունիսի 8-ին նա ազատվեց այդ պաշտոնից՝ փոխարենը նույն իշխանության կողմից արժանանալով այլ բարձր պաշտոնների։

2020 թվականի հունիսի 8-ին ԳՇ պետ դարձավ գեներալ Օնիկ Գասպարյանը, ով, սակայն, 44-օրյա պատերազմի խայտառակ կապիտուլյացիայից հետո՝ 2021-ի փետրվարի 25-ին, հայտարարեց, որ վարչապետը այլևս ի վիճակի չէ ճիշտ որոշումներ ընդունել և պետք է հեռանա իշխանությունից։ Այս խոսքերը դարձան նրա կարիերայի ավարտը։ 2021-ի մարտի 18-ին Օնիկ Գասպարյանը ազատվեց ԳՇ պետի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը 9 ամիս։

2021-ի մարտի 18-ից Օնիկ Գասպարյանի փոխարեն Փաշինյանի կողմից կրկին գլխավոր շտաբի պետ նշանակվեց նույն Արտակ Դավթյանը, որին Փաշինյանի կլանը վաղուց ուզում էր բանտ նստեցնել։ Նա, սակայն, դարձավ առաջինը, ով անկախ Հայաստանի պատմության մեջ այս բարձր պաշտոնը ստանձնեց երկրորդ անգամ։

2022-ի հունվարին նրան մեղադրանք առաջադրվեց արդեն 44-օրյա պատերազմի «անորակ հրթիռների» քրեական գործով՝ հրամանատարի կողմից իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման կամ անգործության պատրվակով։ Հետագայում դրան ավելացան նաև չհիմնավորված՝ ապօրինի ծագմամբ անշարժ գույք և դրամական միջոցներ ունենալու մեղադրանքները։

Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվեց 2022-ի փետրվարի 24-ին։ Պաշտոնը մնաց թափուր։

Նույն թվականի հունիսի 9-ին Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու իր օրենսդրական նախաձեռնությանը, որով գլխավոր շտաբին զրկեց գնումներ կատարելու ինքնուրույնությունից։ Հիմք դրվեց, որպեսզի ԳՇ բոլոր այն գործառույթները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, նախարարության այլ վարչություններին և այդ թվում՝ հիմնականում քաղաքացիական հաստիքներին, պարտադիր արտապատվիրակվեն։

Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ այդ ամենն արվում էր նրա համար, որպեսզի Զինված ուժերի մեր գործընկերները ավելի շատ ժամանակ ունենան զբաղվելու իրենց առաքելությամբ, իսկ փաստացի գլխավոր շտաբն ավելի էր թուլացվում և կախյալ դառնում օրվա իշխանության թելադրանքներից։

2022 թվականի հուլիսի 14-ին ԳՇ նոր պետ նշանակվեց գեներալ Էդվարդ Ասրյանը։ Այսինքն՝ այդ հետպատերազմական լարված ժամանակահատվածում՝ մոտ 4.5 ամիս, Հայաստանը պաշտոնապես ԳՇ պետ չուներ, պաշտոնը թափուր էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի կլանը չէր կարողանում, անգամ օրենքի փոփոխություններից հետո, գտնել իրենց քիմքին համապատասխան, հաճելի և միաժամանակ բարձրագույն զինվորական կոչման տեր որևէ պաշտոնյա, որին կկարողանար իր բռի մեջ պահել։

Գեներալ Էդվարդ Ասրյանի օրոք տեղի ունեցան ադրբեջանցիների լայնածավալ հարձակումն ու առաջխաղացումը դիրքերի վրա, գերվեցին Հայաստանի մի շարք բարենպաստ դիրքեր, ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպանները ներթափանցեցին Հայաստան, հրդեհվեց Ազատի կացարանը։ Կայացավ նաև Արցախի վերջնական հանձնումը ու հայաթափումը։

Փաշինյանի օրոք իշխող ամենաերկարակյաց գլխավոր շտաբի պետը մնում է նա՝ Էդվարդ Ասրյանը, ով այսքան դեպքերի ընթացքում ոչինչ չի արել, չի արձագանքել և ոչ էլ դատապարտել իշխանության անգործությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը չի հանդուրժի նեոնացիզմը Ուկրաինայում․ ՊուտինԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա «անպատիժ» մնալ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս․ ԼավրովՈվ է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ)Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ ՊուտինՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսելԻրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասինՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելԶելենսկին խոսել է «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյուններին Կիևի մասնակցության մասինԶոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն պետք է օգտագործի շումերական պարտքի մարման մեթոդը․ NYT«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվելՍելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելովԵրբ է Թուրքիայից բենզինով լի առաջին տանկերը ժամանելու Ռուսաստան․ ԶԼՄՓաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովումԱՄՆ նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանըChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Արևմուտքը համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու երեք պայման է նշելԱրմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ Սիրիան և Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել ՀորդանանումԸնդդիմությունը հիմա պետք է վրան դներ Տիգրանաշենում ու այնտեղից դուրս չգար․ ի՞նչ եք անում ԱԺ-ում (տեսանյութ) Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցովՉենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ) Փողոց կփակվի Նարկոլոգը զգուշացրել է՝ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունիՓորձագետը բացատրել է՝ որքանով են վտանգավոր հավերժական սառույցներում պահպանված հնագույն վիրուսներըՖինլանդիան Ռուսաստանից մեկ խնդրանքով նոտա է ստացելՀայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև Սի Ծինփինը նշել է Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրըՓաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին Զելենսկին խոսել է Ուկրաինայի և Նորվեգիայի միջև պաշտպանական համագործակցության շուրջ համաձայնագրի մասինԱռևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր Գիտնականները կարտոֆիլի բերքատվությունը բարձրացնելու նոր մեթոդ են մշակելԱՄՆ-ում բենզինի գները մոտ ապագայում բարձր կմնան․ ԹրամփՄեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ Տրանսպորտում տուգանել են պատերազմի արդյունքում 1-ին կարգի հաշմանդամ դարձած Էրիկի մայրիկին Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը ԱՄՆ-ն հայտարարել է նոր հեռահար հրթիռի մշակման մասինՎրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱՄՆ-ն գնահատել է Հորմուզի նեղուցում տանկերների գիշերային շարասյուների արդյունավետությունըԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ հակամարտության վերջին փուլի մասինԱպագայի մասնագիտությունների մեծ մասը հիբրիդային կդառնա. հարցում
Ամենադիտված