Գերմանիայում ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը միջազգային իրավունքի անտեղիության մասին ցույց է տալիս Արևմուտքի կրկնակի չափանիշները և կասկածի տակ է դնում Ուկրաինային աջակցելու դրդապատճառները, գրում է գերմանական Der Spiegel թերթը։
Այս շաբաթ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը եվրոպացի դեսպաններին ասել է, որ Եվրոպան «այլևս չի կարող լինել հին աշխարհակարգի պահապանը»։ Նա նշել է, որ նման աշխարհը անցյալի մասունք է։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ սա վատ նշան է, քանի որ ֆոն դեր Լեյենը կասկածի տակ է դնում Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) աշխարհի ձեռք բերած սկզբունքները՝ օրենքի գերակայությունը, ուժի կիրառման արգելքը և դիվանագիտությունը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)