Իսրայելը սպառնացել է Լիբանանին տարածքային կորուստներով
Քաղաքական
Լիբանանը կարող է կորցնել իր տարածքների մի մասը, եթե չզինաթափի «Հեզբոլլահ» զինված շարժումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ Բեյրութը չի կատարել իր պարտավորությունները՝ կապված «Հեզբոլլահի» զինաթափման հետ։ Կացը նշել է, որ Լիբանանի կառավարությունը, որը չի իրականացրել այդ պարտավորությունը, ստիպված կլինի վճարել ավելի մեծ գին՝ ենթակառուցվածքների վնասման և հնարավոր տարածքային կորուստների տեսքով։
Ավելի վաղ Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Թել Ավիվը կարող է սկսել լայնածավալ ներխուժում Լիբանան՝ «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով։ Միաժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը մարտի 3-ին հրահանգել էր երկրի բանակին չդիմադրել Իսրայելի բանակին, եթե այն սկսի ցամաքային գործողություն՝ նշելով, որ չի ցանկանում վտանգի տակ դնել լիբանանցի զինվորների կյանքը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)