«Բայց ես նրա սիրելի որդին չէի լինի». Զելենսկին Թրամփի մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին և կատակով նշել, որ եթե իրեն պատկերացնի որպես նրա որդի, ապա ամենասիրելին չէր լինի։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ իրենց միջև տարիքային տարբերությունը կարող է ստեղծել հարաբերությունների այնպիսի ձևաչափ, որը հիշեցնում է հոր և որդու հարաբերությունները։ «Մենք տարբեր սերունդներից ենք, և գուցե այդ պատճառով նա նման հարաբերություն է ակնկալում։ Բայց ես նրա սիրելի որդին չէի լինի», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփին չի կարող իր ընկեր անվանել։ Որպես օրինակ Զելենսկին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունները՝ նշելով, որ նրանք միասին երկար ճանապարհ են անցել և աջակցել են միմյանց դժվար պահերին։ Ավելի վաղ Զելենսկին նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ձգձգվում են «Սանտա Բարբարա» սերիալի նման։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան