Թրամփը հայտնել է Սաուդյան Արաբիայում հարվածի ենթարկված ամերիկյան ինքնաթիռների վիճակի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի «Պրինց Սուլթան» ավիաբազայի վրա հարվածից հետո ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հիմնականում չեն վնասվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի լիցքավորման ինքնաթիռները չեն խոցվել և չեն ոչնչացվել հարձակման ընթացքում։ Նա Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հինգ ինքնաթիռներից չորսը գրեթե վնաս չեն ստացել և արդեն վերադարձել են ծառայության։
ԱՄՆ նախագահի տվյալներով՝ հինգերորդ ինքնաթիռը ստացել է ավելի լուրջ վնասներ, սակայն այն նույնպես մոտ ժամանակում կվերադառնա թռիչքների։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հարվածների հետևանքով Սաուդյան Արաբիայի «Պրինց Սուլթան» ավիաբազայում վնասվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգ լիցքավորման ինքնաթիռներ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)