Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Քաղաքական
Վերջերս մի նախկին պաշտոնյա հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի արել։ Սա ինձ զարմացրեց։ Այս մասին փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ նախագահության ժամանակ գազի միջին գինը հազար խմ–ի համար եղել է 64-65 դոլար։ Նույն ժամանակ ՌԴ–ն Եվրոպայում գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Սա ներդրո՞ւմ է, թե ոչ։ Հայաստան–Իրան գազամուղի կառուցումը ևս այդ ընկերությունն արեց։ Հրազդանի 5–րդ էներգաբլոկը ևս այդ ընկերությունն արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման ծավալները կրկնապատկել են, սա ներդրո՞ւմ է, թե ոչ։
Հարցին՝ իշխանության գալու դեպքում հնարավո՞ր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող խոստանալ, որ դա կանեմ, բայց կարող եմ ասել, որ դա, այո, հնարավոր է, հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ դա փոխշահավետ է»,– ընդգծեց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)