Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Բելլա Հ․-ի վարած «Kia» մակնիշի, 28-ամյա Միհրան Հ․-ի վարած «VAZ 2107» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ի վարած «Ford» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեն Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների խումբը, որոնք վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)