Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավnր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 45-ամյա Գենադի Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալ:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)