Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, 3 վիրավորներից մեկը անչափահաս է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակ Ա․-ի վարած «Ford Fusion» մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 40-ամյա Զոհրապ Ս․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ա․-ն, Հովիկ Մ․-ն և վերջինիս ուղևոր՝ 17-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)