ԱՄՆ-ն օգնության կարիք չունի Հորմուզի նեղուցի հարցում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցության կարիք չունի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման գործում, և տարածաշրջանում ԱՄՆ ուժերին օգնելու կոչեր են արվում, քանի որ նա ցանկանում է տեսնել իր դաշնակիցների արձագանքը։
Մարտի 14-ին Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար։
«Ես չեմ կարծում, որ մենք որևէ մեկի կարիքն ունենք։ Մենք աշխարհի ամենահզոր ազգն ենք։ Մենք, անկասկած, ունենք աշխարհի ամենահզոր բանակը։ Մենք նրանց կարիքը չունենք։ Բայց դա հետաքրքիր է։ Որոշ դեպքերում ես դա անում եմ (կոչ անելով միանալ կոալիցիային՝ նավագնացությունը վերականգնելու համար - խմբ.) ոչ թե որովհետև մենք նրանց կարիքն ունենք, այլ որովհետև ուզում եմ տեսնել, թե ինչպես կարձագանքեն նրանք», - լրագրողներին ասել է նա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)