Սկանդալ Իտալիայում․ Հռոմում չեղարկվել են Մեծ թատրոնի աստղ Սվետլանա Զախարովայի ելույթները
Աշխարհ
Հռոմում կայանալիք Les Étoiles համաշխարհային բալետի աստղերի գալա-համերգում չեղարկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի պրիմա բալերինա Սվետլանա Զախարովայի երկու ելույթները։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ելույթները նախատեսված էին մարտի 20-ին և 21-ին։
Կազմակերպիչները նշել են, որ Զախարովան չէր գտնվում Եվրամիության պատժամիջոցների ներքո և հրավիրվել էր՝ արվեստի միավորող ուժի գաղափարով։ Սակայն վերջին օրերին ստացված «ցավոտ և անկեղծ» նամակները տարբեր կառույցներից ստիպել են վերանայել որոշումը՝ ընդգծելով մշակութային հաստատությունների պատասխանատվությունը ներկա քաղաքական պայմաններում։
Արդյունքում կազմակերպիչները հետ են կանչել հրավերը՝ նշելով, որ բալերինայի մասնակցությունը կարող էր սխալ ընկալվել և վնասել արվեստի միջոցով մարդկանց միջև կամուրջներ կառուցելու փորձերին։ Ավելի վաղ, հունվարին, Ֆլորենցիայի Teatro del Maggio Musicale թատրոնն էլ էր չեղարկել Զախարովայի ելույթները՝ Ուկրաինայի դեսպանության դիրքորոշման ազդեցությամբ, որտեղ մատնանշվել էին նրա կապերը Կրեմլի հետ։ Աղբյուր՝ РИА Новости։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)