ԱՄՆ-ին զգուշացնում են կորուստների մասին․ Իրանի Խարգ կղզու գրավումը կարող է ավարտվել ձախողմամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից Իրանի Խարգ կղզու հնարավոր գրավման փորձը կարող է հանգեցնել լուրջ կորուստների՝ պայմանավորված Թեհրանի կողմից կիրառվող ականներով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բալթյան նավատորմի նախկին շտաբի պետ, փոխծովակալ Ալեքսանդր Բրաժնիկը։
Նրա խոսքով՝ թեև ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ և տեխնիկական հնարավորություններ դեսանտային գործողություն իրականացնելու համար, Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու ամերիկյան ուժերի ափհանումը։ Բրաժնիկը նշել է, որ իրանական բանակը կարող է օգտագործել հակադեսանտային ականներ, ծովային դրոններ և անօդաչու թռչող սարքեր, ինչը զգալիորեն կբարդացնի գործողությունը։
Փորձագետի գնահատմամբ՝ ժամանակակից ականների կիրառումը կարող է ստեղծել պաշտպանական լուրջ պատնեշ՝ խափանելով ցանկացած դեսանտային գործողություն։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ մարտին իրանական ռազմածովային ուժերի «Վարշավյանկա» նախագծի դիզել-էլեկտրական սուզանավը խորտակվել է ԱՄՆ-ի ATACMS բալիստիկ հրթիռի հարվածից հետո։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)